Լրահոս

12.02.2016 18:02


ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի՝ ժամը 17.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան և Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 28-32-րդ կմ-ին՝ Թասի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այս խորագրի վերջին նյութերը