Լրահոս

13.02.2016 12:15


Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Փետրվարի 13-ին՝ ժամը 04.16-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղի դաշտերում ավտոմեքենան խափանվել է և արգելափակվել ցեխակույտում. քաղաքացիներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Մասիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է՝ արգելափակվել է «Սամանդ» մակնիշի 34 QP 661 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):

Հրեջ-փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են Ռանչպար գյուղին հարակից գազալցակայանին:

Այս խորագրի վերջին նյութերը