Ադրբեջանական կողմը զինծառայողի մահվան մեջ կրկին մեղադրում է հայկական զինուժին
Փետրվարի 12-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման հատվածում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Զեյնալով Էլմիր Սերխան օղլուն ( Zeynalov Elmir Sərxan oğlu): Այս մասին, «razm.info»–ի տեղեկացմամբ, այսօր՝ փետրվարի 13-ին, հայտնում են Ադրբեջանի ՊՆ կայքում:
Ադրբեջանական կողմը զինծառայողի մահվան մեջ կրկին մեղադրում է հայկական զինուժին՝ նշելով, թե նա սպանվել է «հայկական կողմի զինադադարի խախտման պատճառով»։
Համաձայն ադրբեջանական «Anspress» լրատվական կայքի՝ Զեյնալով Էլմիրը 22 տարեկան էր և թաղվել է Գարանբոյ շրջանի Ահմեդաբադ գյուղում: Ըստ նույն աղբյուրի՝ նա պայմանագրային զինծառայող էր:
Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 5-րդ դեպքն է, որն արձանագրել է «Ռազմինֆոն»։