Լրահոս

14.02.2016 11:00


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 14-ին՝ ժամը 03.31-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բուժական-Եղվարդ ավտոճանապարհին «Газель» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վարորդը, արգելափակվելով Արագյուղ-Եղվարդ ավտճանապարհի 2-րդ կմ-ում, լքել է ավտոմեքենան:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են վարորդին ավտոճանաարհի մոտակա դաշտավայրում (ավտոմեքենայից մոտ 500 մ հեռավորության վրա):

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թիվ 11 երթուղու «Газель» մակնիշի 1805S պ/հ ավտոմեքենան, իսկ վարորդին տեղափոխել են ՀՓՋ:

***

Փետրվարի 14-ին՝ ժամը 01.58-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի կենտրենական շուկայի հարևանությամբ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Zafira» մակնիշի 34 RM 122 պ/հ ավտոմեքենան:

***

Փետրվարի 14-ին՝ ժամը 00.26-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի միջնակարգ դպրոցի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 RT 937 պ/հ ավտոմեքենան:

***

Փետրվարի 13-ին՝ ժամը 19.58-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի ամառանոցների Այգեգործների փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ «Mercedes ML 320» մակնիշի 34 DU 239 պ/հ ավտոմեքենան արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Հրշեջ-փրկարարները վարորդին և 4 ուղևորների տեղափոխել են Ձորաղբյուր գյուղ:

***

Փետրվարի 13-ին՝ ժամը 16.32-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexus GX470» մակնիշի 01 MA 101 պ/հ և «Porsche Cayenne» մակնիշի 33 VV 003 պ/հ ավտոմեքենաները (7 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը