Լրահոս

15.02.2016 18:00


Քննիչն անհիմն մեղադրվել է հանցագործության կատարման մեջ

Քննիչն անհիմն մեղադրվել է հանցագործության կատարման մեջ

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նարինե Մկրտչյանը հաղորդում էր տվել այն մասին, որ 2015թ. մարտի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ մեղադրվող, իր պաշտպանյալ Դավիթ Պ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանի հետ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է իր պաշտպանյալին, որտեղ քննիչի կողմից որևէ արձանագրություն չի կազմվել: Այնուհետև քրեական գործի դատաքննության ընթացքում ծանոթանալով քրեական գործի նյութերին, ինքըտեղեկացել է, որ գործի նյութերին կցվել են քննիչ Ա. Շոխոյանի կողմից կազմված արձանագրություններ, որոնց ուսումնասիրությամբ պարզել է, որ նախաքննության ավարտման մասին հայտնելու արձանագրությունում առկա են իր ստորագրությանը նման ստորագրություն և ազգանվան ու անվան սկզբնատառի մասին գրառումներ, այնինչ նշված օրը որևէ արձանագրության տակ ինքը չի ստորագրել, իր ազգանվան վերաբերյալ գրառումը և արձանագրության մեջ դրված ստորագրությունը կեղծված է:

Ն. Մկրտչյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են փաստաբանի մատնանշած՝ ավագքննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դրվագների բոլոր հանգամանքները:

Մասնավորապես՝ քրեական գործով անհապաղ իրականացվել են քննչական լայնածավալ գործողություններ, նշանակվել են դատաձեռագրաբանական և փաստաթղթաբանական համալիր փորձաքննություններ:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նախաքննության ավարտման մասին մեղադրյալին հայտնելու վերաբերյալ արձանագրության տակ առկա ձեռագիր գրառումները և ստորագրությունները կատարվել են անձամբ փաստաբան Ն. Մկրտչյանի կողմից:

Ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել Ա.Շոխոյանի կողմից փաստաբան Ն.Մկրտչյանի ստորագրությունը և ազգանվան վերաբերյալ գրառումը կեղծելու եղանակով պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել ՀՀքննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագքննիչ Արտյոմ Շոխոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցագործության դեպքի բացակայությանհիմքով:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ փաստաբան Նարինե Մկրտչյանի արարքում առերևույթ կան ակնհայտ սուտ մատնությանհանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներովհարուցել քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը