Լրահոս

15.02.2016 18:15


Ինչու է ջրազրկվել Զեյթունը

Ինչու է ջրազրկվել Զեյթունը

Երեւան Ջուրն արդեն տեղեկացրել էր, որ այսօր՝ փետրվարի 15-ին, 24 ժամով ընդհատվելու է ջրամատակարարումը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք հատվածներում:

Պատճառն Ավան-3 նորակառույց համալիրում իրականացվող աշխատանքն է, որի մասին պատմում է «Արեւմուտք» շահագործման տնօրինության «Զեյթուն» տեղամասի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Գեւորգյանը:

-Այստեղ նախատեսվում է կառուցել եւս մեկ բազմահարկ շենք՝ լրագրողների, մարզիկների, բժիշկների, մանկավարժների համար: Մինչդեռ տարածքով անցնում է Կաթնաղբյուր-Երեւան թիվ 3 ջրատարը, որից սնուցվում են Զեյթունի ներկայումս ջրազրկված հատվածները: Դրա համար էլ որոշվել է կառուցել 130մ երկարությամբ 800մմ տրամագծով տարածքը շրջանցող նոր ջրագիծ, իսկ հինը շահագործումից հանել: Դրանից բացի՝ այստեղ կառուցվում է երկու նոր փականային հանգույց՝ հարակից հիմնարկ-ձեռնարկությունների ջրամատակարարման համար: Աշխատանքի ծավալը զգալի է, եւ որպեսզի հնարավոր լինի այն ավարտել նշված ժամկետում, Երեւան Ջուրը նախօրոք բացել է, ինչպես ասում են, աշխատանքային ճակատ, փորել է խրամուղին, պատրաստել է խողովակները, իրականացրել որոշ զոդման աշխատանքներ, տարածք տեղափոխել պատրաստուկները:

Փաստորեն, մնացել էր այդ ամենը փռել խրամուղում, ու ծայրերը զոդել:

Մեր այցելության պահին աշխատանքն այստեղ իրոք եռում էր, բեռնատարնեը հեռացնում էին հողի լիցքը, ամբարձիչ կռունկը խրամուղում հարմարեցնում էր խողովակը, իսկ եռակցողները այն զոդում էին: Արվում էր ամեն ինչ վաղն առավոտյան թաղամասում ջրամատակարարման վերսկսման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը