Լրահոս

15.02.2016 21:00


Քննարկվեցին ՀՀ բուհերում մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրման մոտեցումները

Քննարկվեցին  ՀՀ բուհերում մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրման մոտեցումները

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում (ՈԱԱԿ) այսօր տեղի ունեցավ հանդիպում ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի պրոռեկտորների և որակի ապահովման կենտրոնների ղեկավարների հետ:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ասաց, որ կրթության որակի շարունակական ապահովման գործընթացում հաջորդ քայլը ծրագրային հավատարմագրումն է, և հիմնադրամը քննարկումների միջոցով ցանկանում է ապահովել ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո ծրագրային հավատարմագրումների փուլինանցնելու հայաստանյան բուհերի համար կիրառելի և արդյունավետ ընթացակարգ:

Բուհերի ներկայացուցիչները կարևորեցին ինստիտուցիոնալ հավատարմագրումը` նշելով, որ գործընթացը նպաստել է իրենց կառավարման խնդիրներիվերհանմանը և ճիշտ հասցեագրմանը, ինչի արդյունքում նաև ռազմավարական ծրագրերն են արդիականացվել ու ավելի նպատակային դարձել:

Ծրագրային հավատարմագրման առումով նշվեց, որ կարճ ժամանակահատվածում բոլոր մասնագիտությունների առանձին-առանձին հավատարմագրումըծախսատար է ու ոչ իրատեսական, հատկապես մի քանի տասնյակ կրթական ծրագիր ունեցող խոշոր բուհերի համար: Քննարկման ընթացքում գործընթացիկազմակերպման երկու նախնական մոտեցում մշակվեց:

Բուհերի մի մասը կողմ է, որ յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն իր նախընտրելի հերթականությամբ ծրագրային հավատարմագրմանգործընթացն անցնի` նման մասնագիտության կրթական ծրագրերն ըստ ոլորտների խմբավորելով: Բուհերի մյուս մասն էլ կողմնակից է, որ ծրագրայինհավատարմագրման քաղաքականությունը հստակ սահմանվի պետական մակարդակով, և պետությունը յուրաքանչյուր տարվա համար ոլորտայինառաջնահերթություն սահմանի: Այս պարագայում այդ մասնագիտություններով ուսուցում կազմակերպող բոլոր բուհերը, խմբավորելով նման մասնագիտությանկրթական ծրագրերը, տվյալ տարվա ընթացքում ծրագրային հավատարմագրում կանցնեն: Այսպես հնարավոր կլինի նաև համեմատական վերլուծությունիրականացնել` հասկանալով յուրաքանչյուր մասնագիտական ոլորտի ուժեղ և թույլ կողմերը:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ բուհերն առաջիկայում ՈԱԱԿ ներկայացնեն մասնագիտության կրթական ծրագրերիխմբավորման իրենց մոտեցումները`գործընթացի` երկրի համար ընդունելի ու կիրառելի մեխանիզմներ սահմանելու համար:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային

կենտրոն» հիմնադրամ (ՈԱԱԿ)

Այս խորագրի վերջին նյութերը