Լրահոս

16.02.2016 08:50


Մեքենան սահել է դեպի հարակից գետը

Մեքենան սահել է դեպի հարակից  գետը

Փետրվարի 16-ին՝ ժամը 00.33-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արծվաքար-Նորատուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Գավառ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արծվաքար-Նորատուս ավտոճանապարհի 1-ին կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 34 ZP 813 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ սահել դեպի հարակից Գավառագետ գետը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի բալոնի փականը, ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտեցրել քարշակ մեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը