Լրահոս

16.02.2016 08:40


«Նիսսան Xterra»–ն ամբողջությամբ այրվել է

«Նիսսան Xterra»–ն ամբողջությամբ այրվել է

Փետրվարի 15-ին՝ ժամը 21.44-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Մ-3 ավտոճանապարհին՝ Սպիտակի ոլորաններում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 23-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում այրվում է «Նիսսան Xterra» մակնիշի 34 LS 500 պետհամարանիշով ավտոմեքենան. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.14-ին, մարվել՝ 22.19-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը