Աշխարհ

16.02.2016 09:27


Արգենտինայի նախագահն իր առանձնատանը հյուրընկալել է «The Rolling Stones»-ի անդամներին (լուսանկար)

Արգենտինայի նախագահն իր առանձնատանը հյուրընկալել է «The Rolling Stones»-ի անդամներին (լուսանկար)

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հյուրընկալել է բրիտանական հանրահայտ «The Rolling Stones» խմբի անդամներին, ովքեր այժմ համերգներով գտնվում են այդ երկրում։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն:

Միք Ջագերը, Քիթ Ռիչարդսը, Չարլի Ուոթսը և Ռոնի Վուդը ժամանել են Բուենոս Այրեսում գտնվող Մակրիի առանձնատուն։ Ռոքերներին են հանդիպել նաև նախագահի կինը՝ Խուլիանա Ավադան, և նրանց դուստրը` Անտոնիան:

Ամուսինները «սելֆի» են արել երաժիշտների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը