Աշխարհ

16.02.2016 14:15


Յացենյուկի համար ձեռնաշղթաներ են բերել Ռադա

Յացենյուկի համար ձեռնաշղթաներ են բերել Ռադա

Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը ձեռնաշղթաներ է տարել խորհրդարան՝ հայտարարելով, որ դրանք հարկավոր է հագցնել վարչապետ Արսենի Յացենյուկին։ Այս մասին հայտնում է «112 Украина»–ն։

Պատգամավորը հստակեցրել է, որ միայն վարչապետի հրաժարականը բավարար չէ։

«Կա՛մ այսօր այս դահլիճը ժողովրդի հետ կքվեարկի Յացենյուկի հրաժարականի օգտին, կա՛մ, կարծում եմ, ժողովուրդը կքվեարկի Ռադայի հրաժարականի օգտին, ինչը շատ ավելի բարդ կլինի։ Ես, ահա, ինձ հետ մի ատրիբուտ եմ բերել, որն անհրաժեշտ է Յացենյուկին։ Կարծում եմ՝ սա իմ գնահատականն է կառավարությանը։ Հարցը միայն այն չէ, որ մենք կվտարենք նրան։ Իր գողացածի հետ կփախչի և վերջ։ Ահա թե մենք ինչ պետք է հագցնենք Յացենյուկին, որը կլինի ճիշտ մոտեցում ու ճիշտ գնահատական։ Սա այն է, ինչին նա արժանի է»,–ասել է Ռաբինովիչը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերագույն ռադայի կենտրոնական մուտքի մոտ բողոքի ցույց է ընթանում՝ կառավարության և Յացենյուկի հրաժարականի պահանջով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը