Լրահոս

16.02.2016 14:30


Ազատության հրապարակից մեկնարկել է «Նոր Հայաստանի» երթը

Ազատության հրապարակից մեկնարկել է «Նոր Հայաստանի» երթը

«Նոր Հայաստանն» Ազատության հրապարակից երթ է սկսել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով:

Ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Հայաստանում Եվրոպական միության գրասենյակ:

Հիշեցնենք՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է Ազատության հրապարակում դեկտեմբերի 31-ի և հունվարի լույս 1-ի գիշերը տոնածառ տեղադրելիս ոստիկան Գեղամ Խաչատրյանին վնասվածքներ հասցնելու մեջ:

Երթի մասնակիցները ԵՄ գրասենյակի աշխատակիցներին հանձնելու են «FIDH»–ի և «Human Rights Watch»-ի գնահատականները, ըստ որոնց՝ Սաֆարյանի կալանավորումն արդարացված չէ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը