Լրահոս

16.02.2016 16:25


Վահան Շիրխանյանի՝ վրաերթի ենթարկված կնոջ վիճակը կայուն ծանր է

Վահան Շիրխանյանի՝ վրաերթի ենթարկված կնոջ վիճակը կայուն ծանր է

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը «Tert.am»-ի հետ զրույցում հայտնեց, որ 2015-ի նոյեմբերի 25-ին զինված հանցավոր խմբի գործունեության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կնոջ` Բուրաստան Խաչատրյանի, ով երեկ ենթարկվել է վրաերթի, առողջական վիճակը կայուն ծանր է:

«Նա երեկ առավոտյան է տեղափոխվել հիվանդանոց, ունի գանգուղեղային վնասվածք, թոքերի այտուց, ծնկան հոդում կոտրվածք»,-ասաց Շուշան Հունանյանը և նշեց, որ Բուրաստան Խաչատրյանի գիտակցությունը տեղն է և շնչում է ինքնուրույն:

Այս խորագրի վերջին նյութերը