Աշխարհ

16.02.2016 21:30


Իրանը մտադիր է 8 մլրդ դոլարի զենք գնել Ռուսաստանից

Իրանը մտադիր է 8 մլրդ դոլարի զենք գնել Ռուսաստանից

Իրանի ռազմական իշխանությունները ծրագրում են 8 մլրդ դոլարի զենք ու զինտեխնիկա գնել Ռուսաստանից: Այս մասին հայտնում է «Коммерсант»–ը՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության համակարգում իր աղբյուրին հղումով։

Պարբերականի փոխանցմամբ՝ Թեհրանն արդեն Մոսկվային է ներկայացրել իր ցանկացած զենքերի ցուցակը: Մերձավորարևելյան այդ երկրի իշխանությունները ծրագրում են ՌԴ–ից ձեռք բերել С-400 զենիթահրթիռային համակարգեր, «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրներ՝ «Յախոնտ» գերձայնային հականավային հրթիռներով, Су-30СМ կործանիչներ, Як-130 ուսումնառազմական ինքնաթիռներ, Ми-8/17 ուղղաթիռներ և ծովային տեխնիկա։

Նշվում է նաև, որ այդ առումով պատահական չէ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանի երկօրյա այցը Ռուսաստան, որը, հնարավոր է, հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը