Լրահոս

17.02.2016 17:00


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 16-ին՝ ժամը 14.00-ին, «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան-Խանջյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 16-ին՝ ժամը 17.30-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հին Էրիվանցի փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 16-ին՝ ժամը 08.45-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աթոյան փողոցի թիվ 44 տան դիմաց վրաերթի ենթարկել 48-ամյա քաղաքացուհու, այնուհետև՝ բախվել «ՀԷՑ» ՓԲԸ-ին պատկանող բաժանորդների հաշվիչների տուփին, ապա ծառի և Աթոյան փողոցի թիվ 46 տան պատին ու կողաշրջվել:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 16-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին կողաշրջվել է և բախվել բետոնե էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 16-ին՝ ժամը 11.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 25-ամյա երիտասարդ:
Մեկնած օպերատիվ խմբին երիտասարդը հաղորդում է տվել, որ փետրվարի 15-ին, ժամը 10.30-ի սահմաններում, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 68 հասցեի դիմաց բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով ստացել է վնասվածքը:
Կատարվում է քննություն:
***

Փետրվարի 16-ին՝ ժամը 9-ի սահմաններում, «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդը Մեղրի քաղաքի Ադելյան փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն


Այս խորագրի վերջին նյութերը