Լրահոս

17.02.2016 17:15


Ամառանոցից գողություն կատարողներին հայտնաբերեցին

Ամառանոցից գողություն կատարողներին հայտնաբերեցին

Փետրվարի 13-ին՝ ժամը 15.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում 1965 թ. ծնված Կարեն Վ.-ն հաղորդում էր տվել, որ մուտքի դռան փականը կոտրելով՝ Նոր Խարբերդի իր ամառանոցի նկուղից գողացել են 3 փոշեկուլ, էլեկտրական սղոց և այլ գործիքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 17-ին պարզվել է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 20-ին, 1996 թ. ծնված Նարեկ Ա.-ն և 1994 թ. ծնված Դավիթ Մ.-ն բաց դռնից մտել են Կարեն Վ.-ի տուն և նկուղային հարկից գողացել գազի կաթսա:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը