Լրահոս

17.02.2016 17:25


Ավտոմեքենայի դռան պահոցում հայտնաբերվել է ներարկիչ՝ սպիտակ հեղուկով

Ավտոմեքենայի դռան պահոցում հայտնաբերվել է ներարկիչ՝ սպիտակ հեղուկով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները քրեակատարողական հիմնարկներից մեկի մոտից «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել վարորդ, 1985 թ. ծնված Յուրիկ Ղ.-ին և ուղևոր, 1981 թ. ծնված Արթուր Ք.-ին:
Ավտոմեքենայի դռան պահոցում, կաշվե պայուսակի մեջ, հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ` սպիտակ հեղուկով:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Մաշտոցի բաժնի ծառայողները Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել Արթուր Ք.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված «Մետադոն» թմրամիջոցին նմանվող զանգվածներ, պոլիէթիլենային փաթեթներ, ստվարաթղթի մեջ փաթեթավորված «Կոկաին» թմրամիջոցին նմանվող թմրամիջոց, իսկ բնակարանի աղբամանի միջից՝ օգտագործված 7 ներարկիչ:
Հայտնաբերվածներն առգրավված են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Արթուր Ք.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը