Աշխարհ

17.02.2016 20:00


Գիտնականները Մարսի քարտեզն են կազմել (լուսանկար)

Գիտնականները Մարսի քարտեզն են կազմել (լուսանկար)

Մեծ Բրիտանիայի քարտեզագրման գործակալությունը մշակել է Մարսի մեծ՝ 3672×2721կմ-անոց հատվածի մանրամասն քարտեզը: Ինչպես տեղեկացնում է «N+1» կայքը, քարտեզը հասանելի է ինչպես էլեկտրոնային, այնպես էլ տպագիր տարբերակով:

Նշվում է, որ քարտեզը կազմվել է 1:4 000 000-ի մասշտաբով, և նրա վրա նշված են «Mars Pathfinder» ու «Opportunity» մարսագնացների վայրէջքների կետերը:

Գիտնականների կարծիքով քարտեզը կօգնի դեպի Մարս իրական թռիչքներ պլանավորելու դեպքում, ինչպես նաև հնարավորություն կտա բացատրել տեղի ունեցող իրադարձությունների վայրը լայն շրջանակներին:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը