Լրահոս

17.02.2016 16:24


Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դի

Փետրվարի 17-ին՝ ժամը 12.55-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Անկախության փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի բազմոցին հայտնաբերել բնակչի դին:

Այս խորագրի վերջին նյութերը