Լրահոս

17.02.2016 16:40


Դռան փականը խափանվել է, բնակարան մուտք գործելը դարձել է անհնար

Դռան փականը խափանվել է, բնակարան մուտք գործելը դարձել է անհնար

Փետրվարի 17-ին՝ ժամը 15.19-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 17-ին՝ ժամը 13.55-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոցի թիվ 26/9 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին գտնվում է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Այս խորագրի վերջին նյութերը