Լրահոս

17.02.2016 17:25


ՀՀ ոստիկանությունը հաստատել է. Վարդան Ղուկասյանը որդու հետ մարդկանց է ծեծել

ՀՀ ոստիկանությունը հաստատել է. Վարդան Ղուկասյանը որդու հետ մարդկանց է ծեծել

ՀՀ ոստիկանությունը հաստատել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի փաստը և մանրամասներ ներկայացրել:

Ոստիկանության տարածած հաղորդագրությունում նշվում է.

«Փետրվարի 12-ին՝ ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 11-ին` կեսօրին, Գյումրիի Ռուսթավելու փողոցում գտնվող մանկական սրճարանում, վիճաբանության ժամանակ, նախկինում դատապարտված 33-ամյա Սպարտակ Ղ.-ն իր ընկերոջ` 30-ամյա Պատվական Մ.-ի հետ մահակներով ծեծի են ենթարկել 37-ամյա Նորայր Ս.-ին եւ 37-ամյա Գարիկ Բ.-ին: Այնուհետեւ նույն օրվա գիշերը Գարիկ Բ.-ն գնացել է Սպարտակ Ղ.-ի հորը` 55-ամյա Վարդան Ղ.-ին պատկանող, նախկին դատարանի տարածքում գտնվող գրասենյակ, որտեղ կրկին տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Ղ.-ի թիկնապահները ծեծի են ենթարկել Գարիկ Բ.-ին:

Նույն օրը Վարդան Ղ.-ն Սպարտակ Ղ.-ի հետ ծեծել են 46-ամյա Արթուր Թ.-ին, իսկ 34-ամյա Կոլյա Ղ.-ն ծեծի է ենթարկել «Սլաբոտկա» թաղամասի բնակիչներից մեկին:

Փետրվարի 16-ին նյութերի նախապատրաստման ընթացքում Պատվական Մ.-ն, Արթուր Թ.-ն, Նորայր Ս.-ն եւ Գարիկ Բ.-ն բացատրությաններ են տվել, որ փետրվարի 11-ին իրենք որեւէ մեկի հետ չեն վիճաբանել, իրենց ոչ ոք չի հարվածել կամ հրել:

Պատվական Մ.-ին, Արթուր Թ.-ին, Նորայր Ս.-ին, Գարիկ Բ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Վարդան Ղ.-ն եւ Սպարտակ Ղ.-ն բաց են թողնվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ թիկնապահների ինքնությունը պարզելու, նրանց եւ Կոլյա Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր»:

Այս խորագրի վերջին նյութերը