Լրահոս

17.02.2016 17:40


Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձել է Հայաստանի չեմպիոն

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձել է Հայաստանի չեմպիոն

Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, մրցումային չորրորդ օրը հարթակ են դուրս եկել 85 կգ և 94 կգ քաշային կարգ ունեցող ծանրորդները:

85 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը (362 կգ), երկրորդ տեղը զբաղեցրել է աշխարհի նախկին և Եվրոպայի գործող չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը (360 կգ), բրոնզե մեդալի արժանացել է Սամվել Բաբակյանը (320 կգ):

94 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Աղասի Աղասյանը (355 կգ):

Փետրվարի 18-ին հարթակ դուրս կգան 105 կգ և 105 + կգ քաշային կարգ ունեցող մարզիկները:

Այս խորագրի վերջին նյութերը