Աշխարհ

17.02.2016 18:05


Էրդողան. «Թուրքիան կշարունակի հրետակոծել քրդերի դիրքերը»

Էրդողան. «Թուրքիան կշարունակի հրետակոծել քրդերի դիրքերը»

Թուրքիայի ԶՈւ–ն կշարունակի հրետակոծել Սիրիայում քրդերի դիրքերը՝ ի պատասխան սահմանամերձ շրջաններում բացվող կրակի։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանի խոսքով՝ սիրիացի քրդերի և Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության միջև առկա կապը չտեսնելը «թշնամական գործողություն է»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ էլ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը սպառնացել էր ռազմական գործողությունները գյուղական բնակավայրերից տեղափոխել Թուրքիայի քաղաքներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը