Աշխարհ

17.02.2016 20:55


Սիրիացի զինվորականները սպանել են «Ան Նուսրայի» պարագլուխներից մեկին

Սիրիացի զինվորականները սպանել են «Ան Նուսրայի» պարագլուխներից մեկին

Սիրիական բանակը շարունակում է առաջանալ Լաթաքիայի հյուսիսում՝ Ջաբալ ալ Թուրքման շրջանում։ Սիրիայում «LifeNews»–ի հատուկ թղթակցի փոխանցմամբ՝ մարտերի ժամանակ զոհվել է «Ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման տեղի պարագլուխներից մեկը՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացի Աբու–Քութաբա ալ Ջազրաուին։

Աղբյուրը նշում է, որ հատուկջոկատայինների, ազգային պաշտպանության ուժերի և «Անապատի արծիվներ» զորախմբի ստորաբաժանումները սկսել են գրոհել Լաթաքիայի արևելքում գտնվող Քինսաբբա քաղաքը։ Ռազմական բախումների ժամանակ ոչնչացվել է «Ահրար աշ Շամ» և «Ան նուսրայի ճակատ» խմբավորումների 13 ահաբեկիչ, 11 շինություն անցել է ՍԱՀ բանակի վերահսկողության տակ։

Այդ նույն ժամանակ Հոմսի հարավ–արևելքում սկսվել է Ալ Քարյաթայն քաղաքի ազատագրման գործողությունը, որն ԻԼԻՊ–ի զինյալները գրավել էին կես տարի առաջ։ Քաղաքը գրոհելու ժամանակ 30 ահաբեկիչ է ոչնչացվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը