Աշխարհ

18.02.2016 11:00


Անկարայի ահաբեկչության պատճառով Էրդողանը հետաձգել է իր այցը Ադրբեջան

Անկարայի ահաբեկչության պատճառով Էրդողանը հետաձգել է իր այցը Ադրբեջան

Նախօրեին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է իր այցն Ադրբեջան։

ՏԱՍՍ-ի փոխանցմանբ՝ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը։ Նախագահները պայմանավորվել են ավելի ուշ համաձայնեցնել Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության խորհրդի անցկացման ժամանակացույցը, որը նախատեսվում էր անցկացնել այսօր այսօր՝ փետրվարի 18-ին։

Աղբյուրը նշում է, որ նույն պատճառով հետաձգվել է նաև փախստականների ու Սիրիայի իրավիճակի հարցերով ԵՄ 11 երկրների հանդիպումը Թուրքիայի հետ։ Բրյուսելի այդ հանդիպմանը նեկա էր լինելու Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը