Աշխարհ

18.02.2016 21:00


Կինը դիմել է դատարան՝ ԱՄՆ իշխանություններին մեղադրելով սատանայի հետ համագործակցելու մեջ

Կինը դիմել է դատարան՝ ԱՄՆ իշխանություններին մեղադրելով սատանայի հետ համագործակցելու մեջ

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Օրեգոն նահանգում: Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, Շոնա Կոքս անունով կինը դիմել է դատարան՝ մեղադրելով ԱՄՆ իշխանություններին սատանայի համար աշխատելու մեջ, և փոխհատուցում պահանջել:

Նշվում է, որ կինը ցուցմունք է տվել գյուղացիների և ոստիկանության միջև բախման արդյունքում գնդակահարված Ռոբերտ Լավոյ Ֆինիկամի գործով, ով գլխավորում էր մի քանի շաբաթ առաջ Օրեգոնում մեկնարկած գյուղացիական ցույցերը։ Դրանցում մարդիկ իրենց բողոքն էին արտահայտում՝ նշելով, որ հողերը, որոնք իրենց սեփականությունն են, իշխանություններն անվանում են պետական և ստիպում հարկ վճարել:

Կոքսը պնդում է, որ նա և բողոքի ցույցի բազմաթիվ այլ մասնակիցներ տուժել են անթիվ հանցագործություններից:

«Ես պնդում եմ, որ այլ մարդիկ նույնպես տուժել են այդ գործում և ավելի քան 666,666,666,666.66 դոլարի վնաս են կրել», - հայտարարել է կինը:

Ըստ Կտակարանի Հայտնության գրքի՝ 666–ը «Գազանի» կամ Հակաքրիստոսի թիվն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը