Աշխարհ

19.02.2016 11:35


Թուրքիան հարվածի տակ է. ահաբեկչություններն ամեն վայրկյան կարող են կրկնվել (տեսանյութ)

Թուրքիան հարվածի տակ է. ահաբեկչություններն ամեն վայրկյան կարող են կրկնվել (տեսանյութ)

Թուրքիայի ողջ տարածքում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվում։ Խոշոր քաղաքներում մարդիկ խուճապահար են. ահաբեկչություններն ամեն վայրկյան կարող են կրկնվել։

Անկարայի փետրվարի 17–ի ահաբեկչությանը, որին զոհ դարձավ 28 մարդ, հետևեց հաջորդ պայթյունը։ Դիարբեքիրում նախօրեին ինքնաշեն ռումբի գործի դրվելու պատճառով զոհվեց 7 մարդ։ Ահաբեկչություններից հետո ուժեղացված ռեժիմով են գործում նաև հատուկ ծառայությունները. ենթադրյալ կազմակերպիչների որոնումները շարունակվում են։

Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունն, ըստ Թուրքիայի իշխանությունների, քրդական ինքնապաշտպանական ուժերինն է։ Մինչդեռ քրդերը շարունակում են հերքել իրենց մեղսակցությունը կատարվածին՝ շեշտելով, որ Թուրքիան օգտագործում է ահաբեկչությունը Սիրիայի իրավիճակն ապակայունացնելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը