Լրահոս

19.02.2016 17:40


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 18-19-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (փետրվարի 18-19-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը:

Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 4, յուրացման և դրամանենգության` 2-ական, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը