Լրահոս

19.02.2016 18:00


Քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել

Քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության ՊՊԳՎ Վանաձորի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1967 թ. ծնված Աշոտ Ք.-ն ոստիկանության Տարոնի բաժնում կամավոր հանձնել է «Մուխա» տիպի 2 նռնականետ, հակատանկային 1 ական, «ՌԳ» և «Ֆ-1» տիպի 1-ական նռնակ, 2 պայթուցիչ, 4 ծխագլանակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 180 փամփուշտ:

***
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1988 թ. ծնված Գրիգոր Բ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-58» մոդելի, 20 մմ տրամաչափի, երկփողանի, որսորդական, ողորկափող հրացան:


***
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1954 թ. ծնված Ռաֆիկ Պ.-ն կամավոր հանձնել է 7,62 մմ տրամաչափի` 22, 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ և 4,3 մ երկարության բիքֆուրդյան քուղ:

Այս խորագրի վերջին նյութերը