Լրահոս

19.02.2016 17:46


Շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով հարուցվել է քրեական գործ

Շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Գոհարիկ Ս.-ն, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում, հայտնել է ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես, Գոհարիկ Ս.-ն հայտնել է, որ ոստիկանության ծառայողի ուղղորդմամբ ինքն ու եղբայրը թմրամիջոցներ են գցել իրենց տանը հյուրընկալված ծանոթների հագուստների և նրանց ավտոմեքենաների մեջ: Այնուհետև ոստիկանության նույն ծառայողը հիշյալ անձանց քրեական պատասխանատվության չենթարկելու համարնրանցից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք:

Գոհարիկ Ս.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչականծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը