Լրահոս

19.02.2016 18:05


Հրդեհված բնակարանում դիակ է հայտնաբերվել

Հրդեհված բնակարանում դիակ է հայտնաբերվել

Փետրվարի 18-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 175 շենքի 4-րդ հարկում հրդեհ է, բնակարանում մարդ կա:
Ժամը 12.47-ին շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 80-ամյա Լիպարիտ Հակոբյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված հասցեում հրդեհ է բռնկվել, որտեղ հայտնաբերվել է 1937 թ. ծնված Լիպարիտ Հակոբյանի դիակը` առանց բռնության հետքերի:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննութուն:

Այս խորագրի վերջին նյութերը