Լրահոս

19.02.2016 21:00


Ավտոմեքենայի սրահից ատրճանակ է հայտնաբերվել

Ավտոմեքենայի սրահից ատրճանակ է հայտնաբերվել

Փետրվարի 18-ին՝ ժամը 04.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Վրացական փողոցի թիվ 17 շենքի մոտ կայանված, 1976 թ. ծնված Կարեն Խ.-ին պատկանող «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենանայի ստուգման ընթացքում սրահից հայտնաբերել են «ԻԺ-79» տիպի, 8 մմ տրամաչափի, գազային ատրճանակին նմանվող ատրճանակ` 1 փամփշտակալով` առանց փամփուշտների:
Կարեն Խ.-ն հրավիրվել է բաժին:
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը