Լրահոս

20.02.2016 08:40


Բքի պատճառով Սարալանջ-«Զանգեր» ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

Բքի պատճառով Սարալանջ-«Զանգեր» ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի՝ ժամը 08.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Բքի հետևանքով Սարալանջ-«Զանգեր» ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են:

Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին առկա է մառախուղ:

Արագածոտնի մարզի Ապարան, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի քաղաքներում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը