Աշխարհ

21.02.2016 17:55


Հոմսում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 47 մարդ (տեսանյութ)

Հոմսում կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 47 մարդ (տեսանյութ)

Հոմսում այսօր տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել է 47 մարդ, ևս 158–ը՝ վիրավորվել։ «LifeNews»–ի փոխանցմամբ՝ կան նաև ինքնությունը չպարզված զոհեր։ Մահացածների թվում են համալսարանի ուսանողներ, պետծառայողներ և երկու երեխա։

Ահաբեկչությունն իրականացվել է Ազ–Զահրա բնակելի թաղամասում՝ հասարակական տրանսպորտի կանգառի մոտ։ Մահապարտ–ահաբեկիչները երկու ականապատ մեքենա են պայթեցրել: Նշվում է, որ երկրորդ մեքենան օդ է թռել առաջինից 15 մետր հեռավորությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը