Աշխարհ

22.02.2016 11:35


«Fichajes». «Մխիթարյանն ամռանը կարող է լինել ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը Եվրոպայում»

«Fichajes». «Մխիթարյանն ամռանը կարող է լինել ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը Եվրոպայում»

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է՝ ամռանը տրանսֆերային շուկայում լինի ամենապահանջվածներից մեկը Եվրոպայում։ Նման կարծիք է հայտնել իսպանական «Fichajes» պարբերականը։ Հիշեցնելով, որ նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017 թվականի հունիսին՝ պարբերականն ընդգծել է՝ Մխիթարյանով հետաքրքրված ակումբները կարող են հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերել համեմատաբար ավելի էժան գնով:

«Հայաստանի հավաքականի ունիվերսալ ֆուտբոլիստը հիանալի մրցաշրջան է անցկացնում։ Նախորդ մրցաշրջանի համեմատ՝ դորտմունդցիները Եվրոպայի ամենաարդյունավետ թիմերից են, իսկ Մխիթարյանը հանդիսանում է թիմի գլխավոր գործող անձերից մեկը: Նա արդեն ապացուցել է, թե ինչու է «Բորուսիան» այդպիսի մեծ գումար վճարել իր համար: Բազմաֆունկցիոնալ աստղն ընթացիկ մրցաշրջանում խփել է 18 գոլ ու կատարել 22 արդյունավետ փոխանցում: Այսպիսով, նա մասնակցել է «Բորուսիայի» գոլերի 40 տոկոսին: Հենրիխը սկսել է փայլել այն ժամանակ, երբ նրա պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի: Նա ունի 365 օր ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար ու կարող է ամռանը լինել տրանսֆերային պատուհանի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկը Եվրոպայում: Կան մի քանի ակումբներ, որոնք հետաքրքրված են Մխիթարյանի ծառայություններով: Տեսնենք՝ արդյոք Մխիթարյանը կմնա՞ «Բորուսիայում», իսկ եթե ստացվի, ու դա տեղի չունենա, ապա նրա ծառայություններին կդիմեն մի քանի իսպանական ակումբներ»,- գրում է պարբերականը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը