Աշխարհ

22.02.2016 15:20


«Ֆորմուլա 1»-ի սեփականատեր. «Պուտինը պետք է կառավարի ողջ Եվրոպան»

«Ֆորմուլա 1»-ի սեփականատեր. «Պուտինը պետք է կառավարի ողջ Եվրոպան»

«Ֆորմուլա 1»-ի սեփականատեր Բերնի Էքլսթոունը հայտարարել է, որ հիանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինով:

«Daily Mail»-ի հետ զրույցում Էքլսթոունն ասել է, որ իրեն դուր է գալիս` ինչպես է Պուտինը պաշտպանում իր դիրքորոշումը:

«Արդյոք հիանո՞ւմ եմ Պուտինով: Իհա՛րկե: Նա այն մարդն է, ով պետք է կառավարի ողջ Եվրոպան: Եվ նա գլուխ կհանի այն ամենից, ինչ այժմ կատարվում է Սիրիայում: Պուտինն անում է այն, ինչ ճիշտ և անհրաժեշտ է համարում, և պաշտպանում է իր դիրքորոշումը: Եվ դա լավ է», - նշել է «Ֆորմուլա 1»-ի սեփականատերը` հավելելով, որ Պուտինի միջնորդությամբ հաջողվել է Ռուսաստանում «Ֆորմուլա 1»-ի անցկացման պայմանագիր կնքել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը