Լրահոս

22.02.2016 16:20


Մաքսային ծառայողները չարաշահել են լիազորությունները և պաշտոնեական կեղծիք կատարել

Մաքսային ծառայողները չարաշահել են լիազորությունները և պաշտոնեական կեղծիք կատարել

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վաչության պետի զեկուցագրի հիման վրա նապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013թ. ապրիլի 17-ին Բագրատաշենի մաքսային կետով «Mercedes-Benz S550» մակնիշի ավտոմեքենան ներմուծվել է ՀՀ, որից հետո 2013 թվականի օգոստոսի 28-ին ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը հայտարարագրվել է 15մլն. 669հազ. 690 ՀՀ դրամ մաքսային արժեքով, «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` 15 օր ժամկետով:

Այնուհետև հիշյալ ավտոմեքենան հայտարարագրվել է նույն մաքսային կետում «վերաարտահանում» մաքսային ռեժիմով: Ըստ փաստաթղթերի՝ իբր, 2013թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 18:33-ին, քաղաքացի Ա. Ա.-ն Բագրատաշենի հսկիչ-անցագրային կետովնույն ավտոմեքենայով մեկնել է ՀՀ-ից:

Մինչդեռ 2014թ. նոյեմբերի 17-ին հիշյալ մեքենան հայտնվել է Երևան քաղաքում: ՀՀ ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցներն այն հայտնաբերել են «Ավտոդաս» ՍՊ ընկերության տարածքում` մասնատված վիճակում:

Նյութերի հետագա ուսումնասիրությամբ՝ ՀՀ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո կատարված հարցմամբ պարզվել է, որ հիշյալ ավտոմեքենան 2010թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի պետական սահմանը չի հատել, քաղաքացի Ա. Ա.-ի կողմից 2013թ. սեպտեմբերի 22-ինՎրաստանի սահմանային անցակետերից որևէ մեկով սահմանը հատելու վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ, ինչպես նաևավտոմեքենան կրկին ՀՀ չի ներմուծվել:

Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314 հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը