Լրահոս

22.02.2016 17:10


Սուրիկ Խաչատրյանը՝ Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ

Սուրիկ Խաչատրյանը՝ Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ

Փետրվարի 20-ին Գորիսի պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել համալսարանի Կառավարման խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նիստը վարել է ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Օրակարգում դրված առանցքային հարցերից էր ԳՊՀ-ի Կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրության հարցը: Առաջադրվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածությունը: Խորհրդի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն ԳՊՀ-ի Կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը