Աշխարհ

23.02.2016 10:30


Պատերազմից հոգնած սիրիացիների համար խաղաղ կյանքի հույս է արթնացել (տեսանյութ)

Պատերազմից հոգնած սիրիացիների համար խաղաղ կյանքի հույս է արթնացել (տեսանյութ)

Համաշխարհային ԶԼՄ–ն և մի շարք երկրների առաջնորդներ շարունակում են քննարկել Սիրիայի հրադադարի հարցով նորությունը։ Ինչ վերաբերում է Արաբական Հանրապետության բնակիչներին, ապա համաձայնագրի քաղաքական բաղադրիչը կամ դրա թեզիսները նրանց չեն հետաքրքրում. մարդիկ այլ բանի մասին են խոսում։ Պատերազմներից ուժասպառ սիրիացիների համար կրակի դադարեցման մասին նորությունը արյունահեղությանը վերջ դնելու ու բնականոն կյանքի վերադառնալու հույս է։

Ինչպես գրում է «Россия 24»–ը, պատերազմից տուժածները, փախստականները և բոլոր նրանք, ովքեր հոգնել են մշտական ռազմական դրությունից, հույս ունեն, որ այս անգամ հրադադարը թղթի վրա չի մնա։

Որոշ սիրիացիներ էլ, սակայն, թերահավատորեն են մոտենում կատարվածին.

«Դժվար թե ստացվի,–կասկած է հայտնել Դամասկոսի բնակիչ Թարեք ալ Նավաթը,ահաբեկիչները չեն ընդունում որոշումներ. նրանց բոլորին թելադրում են արտասահմանից։ Հրադադարի մասին կառավարության որոշումը չի ընդունվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը