Աշխարհ

23.02.2016 11:39


Քիմ Քարդաշյանը հրապարակել է որդու լուսանկարը

Քիմ Քարդաշյանը հրապարակել է որդու լուսանկարը

Իրապատում հեռուստաշոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է ուրախացնել իր երկրպագուներին և նախօրեին հրապարակել է որդու՝ Սեյն Ուեսթի լուսանկարը։ Քարդաշյանի խոսքով՝ փետրվարի 22–ի ընտրությունը պատահական չի եղել.

«Այսօր իմ հոր ծննդյան օրն է։ Ես գիտեմ, որ նա աշխարհում ամենից շատ կցանկանցար տեսնել իր թոռնիկներին»,–գրել է Քարդաշյանը սոցցանցի իր էջում։

Ռոբերտ Քարդաշյանը 2003թ. մահացել է չարորակ ուռուցքից:

Հիշեցնենք՝ բացի 2015թ. ծնված Սեյնթ Ուեսթից՝ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը նաև մեկ դուստր ունեն՝ Նորթը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը