Լրահոս

24.02.2016 09:18


ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Փետրվարի 24-ին՝ ժամը 05.24-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Տիտոգրադյան փողոցի թիվ 49 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Տիտոգրադյան և Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում բախվել են «Մերսեդես S500» մակնիշի 23 ՏՍ 633 (վարորդ՝ Ա. Հ.), «ԲԻԴ» մակնիշի 34 AQ 283 (վարորդ՝ Ս. Ա.), «ԲԻԴ» մակնիշի 34 AQ 282 (վարորդ՝ Ե. Շ.) և «Ռենո Դասիա» մակնիշի L3815 (վարորդ՝ 1955 թ. ծնված Հ. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ռենո Դասիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից աստիճանների վրա: Վերջինիս վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը