Լրահոս

24.02.2016 12:30


Ողբերգական դեպք Երևանում

Ողբերգական դեպք Երևանում

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: «shamshyan.com»–ի փոխանցմամբ՝ ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ 11 փողոցի 39/1 շենքի բակում կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 9-րդ հարկի բնակիչ, 36-ամյա Լուսիկ Փանիկյանն էր:

Ըստ տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը