Լրահոս

24.02.2016 14:40


Երևանը կյանքի որակով 182-րդն է աշխարհի քաղաքների շարքում

Երևանը կյանքի որակով 182-րդն է աշխարհի քաղաքների շարքում

Երևանը կյանքի որակով 182-րդն է աշխարհի քաղաքների շարքում։ Համապատասխան ուսումնասիրությունն իրականացրել է բրիտանական «Mercer» ընկերությունը։

Վարկանշային աղյուսակում ներառված է 230 քաղաք։ Կյանքի որակով լավագույնն է ճանաչվել Վիեննան, իսկ վատագույնը՝ Բաղդադը: Երկրորդ տեղում շվեյցարական Ցյուրիխն է, երրորդում՝ նորզելանդական Օքլենդը։

Այսպիսով, Երևանը «բարելավել է» իր ցուցանիշը 1 կետով և առաջ անցել Թբիլիսիից (188-րդ) և Բաքվից (197-րդ հորիզոնական)։ Մինչդեռ 2013-ին Հայաստանի մայրաքաղաքը 180-րդ տեղում էր:

Մոսկվան 167-րդ տեղում է: Լավագույն հետխորհրդային քաղաքը Վիլնյուսն է (78-րդ հորիզոնական), Տալինն ու Ռիգան համապատասխանաբար զբաղեցրել են 79-րդ և 80-րդ հորիզոնականները:

«rbc.ru»–ի փոխանցմամբ՝ վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային միջավայրը, անվտանգությունը, բնապահպանությունը, բժշկության և կրթության մակարդակը, սպառողական ապրանքների, պետական ծառայությունների, տրանսպորտի, կացարանի և զվարճանքների մատչելիությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը