Լրահոս

24.02.2016 15:25


Առկա է տների հենապատի փլուզման վտանգ

Առկա է տների հենապատի փլուզման վտանգ

Փետրվարի 24-ին՝ ժամը 10.11-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հ.Հակոբյան փողոցի թիվ 77 և 79 տների արտաքին պատերը վթարային են. առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ռ. Հ.-ին պատկանող թիվ 77 և Ա. Փ.-ին պատկանող թիվ 79 տների ընդհանուր հենապատից տեղի է ունեցել քարաթափում մոտ 3 քմ. առկա է հենապատի փլուզման վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Տները գտնվում են «Կումայրի արգելոց»-ի հաշվեկշռում:

Այս խորագրի վերջին նյութերը