Լրահոս

24.02.2016 17:00


Խուզարկությամբ պայթուցիկ է հայտնաբերվել

Խուզարկությամբ պայթուցիկ է հայտնաբերվել

Փետրվարի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ 1974 թ. ծնված Գագիկ Ա.-ն Այգեշատ գյուղի 2 առանձնատներում ապօրինի զենք-զինամթերք է պահում:
Նույն օրը՝ ժամը 17-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել երկու առանձնատներում ու կից օժանդակ շինություններում. տներից մեկի նկուղից հայտնաբերվել է 50 մետր երկարությամբ դետոնացիոն քուղ:
Նշանակավել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը