Լրահոս

26.02.2016 16:05


Նախկին ընկերը ծեծի է ենթարկել, մայրն էլ դանակով հարվածել է

Նախկին ընկերը ծեծի է ենթարկել, մայրն էլ դանակով հարվածել է

Վաղ առավոտյան՝ ժամը 5.50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1989 թ. ծնված Քրիստինե Ջ.-ն և հայտնել, որ մի թմրամոլ եկել է իրենց տուն և իրեն ծեծում է, մայրն էլ դանակով հարվածել է նրան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այդ տանը վիճաբանության ժամանակ Քրիստինե Ջ.-ի նախկին ընկերը` 1993 թ. ծնված Արամ Մ.-ն, քաշել է նրա մազերից, գցել գետին և ոտքերով մոտ 10 անգամ հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում աղջկա մայրը` 1972 թ. ծնված Սաթիկ Ջ.-ն, խոհանոցային դանակով հարվածել է Արամ Մ.-ի ծոծրակին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Արամ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը