Լրահոս

26.02.2016 17:00


Ընթանում է առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլը

Ընթանում է առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլը

Մայրաքաղաքի դպրոցներում փետրվարի 20-ից մեկնարկել է առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։ Աշակերտների գիտելիքների ամենամյա ստուգատեսին մասնակցում են հիմնական, միջնակարգ, ավագ, ինչպես նաև մասնավոր դպրոցներն ու կրթահամալիրները։ Օլիպիադաներին մասնակցում են նաև հատուկ խնամքի կարիքներ ունեցող աշակերտները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն օլիմպիադաների օրերին անձամբ այցելում է դպրոցներ և տեղերում հետևում ընթացքին։ Հանրակրթության վարչության պետը հատկանշել է, որ օլիմպիադաները կազմակերպվում և անցկացվում են օրենքով սահմանված կարգով: Մինչ օրս որևէ խախտում չի արձանագրվել։

«Տասնվեց առարկայից կազմակերպվող օլիմպիադաների քաղաքային փուլին մասնակցում են դպրոցական և տարածքային փուլերը հաջողությամբ հաղթահարած աշակերտները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեցատարի մեծանում է օլիմպիադաներին մասնակցող երեխաների թիվը: Միաժամանակ նաև պետք է արձանագրեմ, որ բարձրացել է աշակերտների պատրաստվածությունը»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը։

Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը կավարտվի մարտի 9-ին։ Այն հաղթահարած աշակերտները, ըստ առարկաների, կմասնակցեն հանրապետական փուլին։

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը