Լրահոս

26.02.2016 19:15


Վ. Գասպարի. «Ոչ թե կալանավայր էր, այլ սպանդանոց»

Վ. Գասպարի. «Ոչ թե կալանավայր էր, այլ սպանդանոց»

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին խոսեց կալանավայրում ճնշումներից ու բռնություններից՝ նշելով, թե իրեն նվաստացնողները պետք է անպայման պատիժ կրեն:

«Նախ՝ այդ երեք հոգին պարտադիր պետք է պատժվեն. նրանք ինձ նվաստացրել են, հողին հավասարեցրել։ Այդպիսի նվաստացումը, եթե եվրոպական դատանում վիճարկվի և հարցնեն, թե ինչ տույժ է պահանջվում, ես կառաջարկեմ 100 մլն դոլար, կամ իրավիճակի փոփոխություն կալանավայրում: Թող Նուբարաշենը սպանդանոց չլինի, որ վիճակը փոփոխվի»,-ասաց նա:

Նա նկարագրեց իրավիճակը՝ նշելով, թե ինքը գտնվում էր հացադուլի և ջրադուլի մեջ, և իրեն տեղափոխել են մի խուց, որը դրա համար չէր նախատեսված:

«Ամեն ինչ արված էր մանրակրկիտ պլանավորված, որ ՔԿՀ-ի աշխատակիցները, պաշտոնյաները անում էին իրենց դերակատարությունը, և կրիմինալի մարդիկ իրենց դերակատարությունն էին անում: Ինձ տեղափոխեցին մի խուց, որը հացադուլի խուց չէր: Ինձանից բացի 4-ն էին, մեկը տարեց էր, չէր մասնակցում բռնություններին, երեքը մասնակցում էին, անունները չեմ հիշում, խնդրում եմ հնարավոր մարդկանց փաստը ֆիքսեն, որպեսզի չսվաղվի այդ հարցը: Այդ մարդիկ կոնկրետ ստացան հրահանգ, և սկսեցին բռնություններ իրականացնել: Դա միանգամայն ծրագրավորված էր: Այն ահռելի ճնշումները, հատկապես հոգեբանական, նրանք իրականացրեցին, դժվար է ամեն ինչը մոռանալ, ես դեռ այդ բռնությունները ապրում եմ»,-ասաց նա:

Ըստ Գասպարիի՝ այդ մարդիկ սկզբում նորմալ էին, հետո հեռախոսով խոսեցին, ապա «այլանդակված դեմքերով հարձակվել» են իր վրա:

«Պահանջում էին, թե վեր կաց հաց կեր, էստեղ հացադուլի խուց չէր: Այնուհետև խփելով, սեռական վերջին հայհոյանքներով... Հետո փորձեցին ձեռքս բռնել, ես պառկած էի մահճակալին, ոտքերով խփում էին ոտքերիս, տեղերը գիտեն, որ հետքեր չլինի: Ես գոռում էի, ու բավական բարձր այդ ցավերից ։ Մեկը միջանցքից հարցրեց, թե ամեն ինչ նորմա՞լ է, անունով դիմեց խփողին, անունը չեմ հիշում։ Սա ասաց՝ հա, հա նորմալ է, կողքի խցից էլ ասեցին՝ նորմալ է ամեն ինչ, սա ասեց՝ հա վերևի հետ համաձայնեցված է; Դրանք վկայում են, որ սա համակարգված համատեղ իրականացված գործողություն է»,-ասաց նա:

Ըստ Գասպարիի՝ դա բացառիկ երևույթ չէ:

«70 տոկոսը վախվորած վիճակում են գտնվում, փշի վրա, ու եթե իմ ձայնը լսող կա, իրենց ձայնը չկա բացարձակ: Դիտորդական խմբին դժգոհություն էի հայտնել, որ որևէ դա ոչ թե կալանավայր է, այլ սպանդանոց, ամեն մարդ ամեն օր մեռնում-սաղանում է»,-ասաց նա:

Աղբյուրը՝ «tert.am»

Այս խորագրի վերջին նյութերը