Լրահոս

29.02.2016 14:40


Կարապի լճի տարածքում ծառերը հատվել են սրճարանի բարեկարգման շրջանակներում

Կարապի լճի տարածքում ծառերը հատվել են  սրճարանի բարեկարգման շրջանակներում

Փետրվարի 26-ին «Կարապի լիճ» սրճարանի տարածքում հատված երկու ծառերի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ ծառերը հատվել են սրճարանի բացօթյա հատվածի բարեկարգման շրջանակներում՝ չխախտելով բնապահպանական նորմերը: Ունենալով Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության թույլտվությունը՝ «իրականացնել ծառերի էտման, ձեւավորման, երիտասարդացման աշխատանքներ», հայտնում եմ, որ նշված ծառերը բավարար ամրություն չունեին, առկա էր տապալման ու մարդկանց վնասելու վտանգ, դրանց ճյուղերը կախված էին, որոշները՝ ջարդված, եւ սրճարանի տարածքի բացօթյա հատվածում բարեկարգման որևէ աշխատանք հնարավոր չէր իրականացնել՝ առանց այդ երկու ծառերը հատելու:

Դրանցից մեկի բունը, ի դեպ, փտած էր, իսկ, ինչպես նշված է քաղաքապետարանի վերոհիշյալ թույլտվության մեջ, մյուսի էլ «կողային արմատները խարխլել էին սալահատակը»: Հասկանալով մեր քաղաքացիների անհանգստությունը, որը տվյալ դեպքում համարում եմ զուտ զգայական, անհիմն ու չպատճառաբանված, տեղեկացնում եմ նաև, որ ներկա պահին ընթանում են աշխատանքներ տարածքը բարեկարգելու և հատված ծառերի փոխարեն 10-ից ավելի նոր՝ որակյալ ծառեր տնկելու ուղղությամբ: Մի քանիսն արդեն իսկ տնկվել են: Դրանք արագ աճող՝ գնդաձեւ գլխիկով ակացիաներ են, որոնք կարճ ժամանակում սրճարանի տարածքում ստվերախիտ եւ թթվածնով հագեցած միջավայր կստեղծեն: Սրճարանի տնօրինությունը միշտ էլ կարեւորել է տարածքում կանաչ հատվածի գերակայության անհրաժեշտությունը եւ տարածքը շարունակ բարեկարգել է այդ առաջնահերթության գիտակցումով: Ինչ վերաբերում է խնդրահարույց երկու ծառերի հատմանը, ապա դա իրականացվել է սրճարանի տնօրենի որոշմամբ ու պատասխանատվությամբ՝ վերը նշված հիմնավորումով: Հայցում եմ մեր համաքաղաքացիների ըմբռնումը եւ հավաստիացնում, որ ոչ պակաս սրտացավ եմ մեր հարազատ քաղաքի բարեկարգման ու կանաչապատման հարցում:

Հարգանքով՝ Դ. Առաքելյան

«Կարապի լիճ» սրճարանային համալիրի տնօրեն

Այս խորագրի վերջին նյութերը