Լրահոս

29.02.2016 14:55


Ըստ հաղորդման՝ հարկադիրն անցել է պաշտոնեական լիազորությունները

Ըստ հաղորդման՝ հարկադիրն անցել է պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Գագիկ Վ.-ն հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Կոտայքի մարզային բաժնի հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Գագիկ Վ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ըստ իր հայցի քաղաքացիական գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2015թ. մայիսի 11-ին որոշում է կայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, որի հիման վրա ԴԱՀԿ ծառայության կողմից արգելանք է դրվել պատասխանող Գ. Զ.-ի գույքի և դրամական միջոցների վրա: Ի թիվս այլ անշարժ և շարժական գույքերի` արգելանք է դրվել նաև վերջինիս պատկանող խանութի վրա:

2015թ. հունիսի 10-ի` Գ. Զ.-ի դիմումի հիման վրա ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի հարկադիր կատարողը, չունենալով այդպիսի լիազորություն, վերացրել է վերը նշված խանութի վրա կիրառված արգելանքը, որի հետևանքով սեփականատիրոջ կողմից այն վաճառվել է:

Գագիկ Վ.-ն իր դիմումում նշել է նաև, որ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի հարկադիր կատարողը 2015թ. հունիսի 25-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ուղարկված գրությամբ վերացրել է նաև Կոտայքի մարզի բնակիչ Նվեր Ա.-ին պատկանող 2 անվանում անշարժ գույքերի նկատմամբ նախկինում իր հայցի հիման վրա որպես հայցի ապահովման միջոց կիրառված արգելանքը:

Քաղաքացի Գագիկ Վ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեականլիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը